Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հեսա Նոր տարի է գալիս, յոթ օրվա բուդը կերանք, էլի թունավորվեցինք. Նիկոլ Փաշինյան
«Մենք պետք է ընդունեք՝ չենք կարողանում մեր երազած արդյունավետությամբ պետական բյուջեի փողերը ծախսել։ Չենք կարողանում»,- կառավարության նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը։
Այնուհետև նա շարունակեց. «Ճշգրիտ, ինչքան դուք եք ձեր ընտանեկան բյուջեն հարսանիք անելիս, ընկերոջը հյուր հրավիրելիս արդյունավետ ծախսում, ճշգրիտ, մի միլիմետր ոչ ավելի, ոչ պակաս, այդքան ճշգրիտ կառավարությունն է բյուջեն ծախսում։
Հլը գնացեք ու տեսեք, թե ամեն հյուր հրավիրելուց հետո ինչքան ուտելիք եք թափում, ինչքան ուտելիք եք փչացնում։ Դեպք է լինում, որ չեք ուզում թափել, ուտում եք, թունավորվում եք. հա, ոնց որ հոտը նորմալ է, այդքան էլ ...
Հեսա Նոր տարի է գալիս, հեսա կսկսեն շտապօգնությունների կալոնաները դեպի թաղամասեր, յոթ օրվա բուդը կերանք, մտածում էինք այս տարի կարող է չթունավորվենք, բայց թարս է, այս տարի էլ թունավորվեցինք»։