Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մրցակցությունը, որը ծավալվում էր Մերձավոր Արևելքում, շարունակություն է ունենալու մեր տարածաշրջանում. Արմեն Պետրոսյան
Ովքեր են Սիրիայում հաղթողները և ովքեր պարտվողները։ Սիրիական իրադարձություններն ինչպես կազդեն Հայաստանի շուրջ ծավալվող տարածաշրջանային գործընթացների վար։ Վերոնշյալ հարցերի շուրջ «Panorama-hարցազրույցների» տաղավարում իր կարծիքը հայտնեց տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը։
Հարցազրույցում հնչեցված հիմնական թեզերը՝ ստորև։
•2022 թվականից սկսած փոխվեց աշխարհում եղած նախկին փոխհարաբերությունների ձևաչափը, իրավակարգավորումները, ուժային հավասարակշռությունը և այն չէր կարող չազդել Սիրական հակամարտության վրա։ Հատկապես 2023 թվականին, երբ տարածաշրջանը սկսեց ազդվել այդ փոփոխություններից։ Իսրայելի գործողությունները Հըզբոլլահի, Իսլամական ջիհադի դեմ, երբ 2023 թվականին ուղիղ բախումներ եղան Իրանի և Իսրայելի միջև, 2024 թվականից սկսած Հըզբոլլահի ամբողջական գլխատումը և Իսրայելի հետ սահմանից հետքաշումը ուղիղ արձանագրում էր, որ տարածաշրջանում փոխվում է ուժային հարաբերակցությունը։
•Սրանք այն գաղտնի տեղեկատվություննորն են, որոնք ամերիկյան մամուլը շրջանառում է։ Բնականաբար, բաց աղբյուրներում նման տեղեկատվություն չի շրջանառվել; Բաց աղբյուրներում անընդհատ խոսվում էր, որ Թուրքիան անընդհատ փորձում է հատուկ ծառայությունների միջոցով երկխոսություն սկսել Սիրիայի հետ։
•Չեմ կարծում, որ Իսրայելն ու Թուրքիան միասին են անում այս ամեն ինչը, ավելի շատ հակված եմ այն տեսակետին, որ Իսրայելը Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների աջակցության մակարդակում որոշակի ներգործություն է ունեցել սիրիական այդ հարվածային ուժը կազմուղ խմբավորման վրա, որը համարվում է ահաբեկչական խմբավորում նույն Ամերիկայում, ԵՄ մի շարք երկրներում, Թուրքիայում, Իսրայելում։ Այսինքն այս խմբավորման վրա Թուրքիայի ազդեցությունն այնքան էլ մեծ չի եղել։ Այո Թուրքիան դրանից հետո որոշակիորեն համագործակցել է սիրիական ընդդիմության այդ թևի հետ Իդլիբում հրադադարի ժամանակ։
•Միանշանակ այս ամբողջ գործընթացներից շահել է Թուրքիան, այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող։ Ամենից շատ շահել է Իսրայելը, նա արդեն Սիրիայի տարածքում է, օկուպացրել է տարածքներ, որոնք լքել էր 1974 թվականին, երբ 1973 թվականի պատերազմից հետո հրադադար հաստատվեց երկու երկրների միջև։
•Այն մրցակցությունն, որն այս պահին մերձավոր արևելքում ծավալվում էր տարածաշրջանային հիմնական խաղացողների, Թուրքիայի, Իրանի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև և որն ավարտվեց փաստացի Թուրքիայի հաջողությամբ, բնականաբար, իր շարունակությունն է ունենալու նաև մեր տարածաշրջանում, որովհետև այս մրցակցությունը օբյեկտիվ պատմական գործընթաց է և՝ միշտ է եղել, բոլոր հնարավոր տարածաշրջաններում այս գործընթացները եղել են՝ մի տեղ ակտիվ, մեկ այլ տեղ ավելի պասիվ;
Հարցազրույցն ամբողջությամբ՝ կից տեսանյութում։