Գործադիրը պետական բյուջեից հերթական 3.3 մլրդ դրամը հատկացրեց համայնքների սուբվենցիոն ծրագրերի համար
Տնտեսություն
15:11 12/12/2024
Հայաստան

Գործադիրը պետական բյուջեից հերթական 3.3 մլրդ դրամը հատկացրեց համայնքների սուբվենցիոն ծրագրերի համար

«Որոշումով համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերով 2024 թվականի պետական բյուջեից համաֆինանսավորման շրջանակներում  մարզպետների աշխատակազմերին կհատկացվի ընդհանուր 3 մլրդ 395 մլն դրամ»,-Կառավարության նիստում հայտնեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը:

Նրա խոսքով՝ կհամաֆինանսավորվի 23 համայնքի 46 սուբվենցիոն ծրագիր:

Դավիթ Խուդաթյանը նաև ըստ մարզերի ներկայացրեց գումարի բաշխումը, ըստ որի՝ Արագածոտնի մարզին կհատկացվի 879.8 դրամ, Արարատի մարզին՝ 97.5 մլն, Արմավիրի մարզին՝ 393.2 մլն, Գեղարքունիքին՝ 880.1 մլն, Լոռու մարզին՝ 8.7 մլն, Կոտայքին՝ 458 մլն, Շիրակին՝ 447.2 մլն, Սյունիքին՝ 41.8 մն ,Վայոց ձորին՝ 82 մլն և Տավուշին՝ 75.7 մլն դրամ:

Ավանդույթի համաձայն Նիկոլ Փաշինյանն էլ թվարկեց բոլոր ծրագրերը։
 

Placeholder