Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հնդիկ 18-ամյա գրոսմայստեր Դոմարաջու Գուկեշը դարձավ շախմատի աշխարհի 18-րդ չեմպիոն։
Վերջին՝ 14-րդ պարտիայում, սև խաղաքարերով հանդես եկող հնդիկ Դոմարաջու Գուկեշը պարտության է մատնել աշխարհի գործող չեմպիոն, 32-ամյա չինացի Դին Լիժենին: Նա հաղթանակի հասել է 7,5 ։ 6,5 հաշվով։
Գուկեշը դարձավ շախմատի աշխարհի ամենաերիտասարդ չեմպիոնը։
Սինգապուրում 2024 թվականի շախմատի աշխարհի առաջնությունը մեկնարկել է նոյեմբերի 25-ից։ Այն խաղացողը, ով վաստակում է 7.5 կամ ավելի միավոր, հռչակվում է աշխարհի չեմպիոն:
Մրցանակային ֆոնդը կազմում է 2.500.000 ԱՄՆ դոլար:



