Դամասկոսում ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմը շարունակում է աշխատանքը Բեյրութից
Քաղաքական
15:12 12/12/2024
Հայաստան

Դամասկոսում ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմը շարունակում է աշխատանքը Բեյրութից

«Հայաստանի ԱԳՆ հետևում է Սիրիայում զարգացումներին: Դամասկոսում ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմը և Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսն աշխատանքն այս պահին շարունակում են Բեյրութից»,- այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ 

Նշվում է, որ նախապես տրամադրված երկու թեժ գծերը շարունակում են գործել (Հալեպում գլխ. հյուպատոսություն՝ +963960003622, Բեյրութում դեսպանություն՝ +96176447205): Հեռախոսային կապի խնդիր լինելու պարագայում Բեյրութում դեսպանությանը նամակներ հնարավոր է ուղարկել [email protected] էլ. հասցեով, որի միջոցով ևս ապահովվում է հնարավորինս օպերատիվ արձագանք:

«Վերջին չորս օրվա ընթացքում դեսպանության թեժ գծին ստացված զանգերի ընթացքում տրվող հարցերը վերաբերում են անհրաժեշտ փաստաթղթերի, գլխավորապես՝ ՀՀ մուտքի վիզաների ձևակերպմանն ու տրամադրմանը: Նշյալ բոլոր դեպքերում ՀՀ դեսպանության կողմից ցուցաբերվում է անհրաժեշտ աջակցություն, այդ թվում՝ Սիրիայից ժամանած հայերին վիզան անվճար տրամադրելու միջոցով:

Հետագա զարգացումներով պայմանավորված նոր որոշումների վերաբերյալ կտեղեկացվի լրացուցիչ»,- հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ 

Placeholder