Հակոբ Ասլանյանին  հեռացրին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից
Քաղաքական
21:02 11/12/2024
Հայաստան

Հակոբ Ասլանյանին հեռացրին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից

 Հակոբ Ասլանյանը ,խմբակցության կարգերը խախտելու պատճառով, քիչ առաջ խմբակցության որոշմամբ հեռացվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։  Այս մասին   ՔՊ-ի նիստից հետո լրագրողներին հայտնեց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:

«Պայմանավորված է հայտնի հանգամանքներով․ Կար պարոն Աղազարյանը, որն արտահոսքեր էր կազմակերպում խմբակցությունից, ինչն ապացուցված է փաստերով։ Ցանկացած դրվագ, որտեղ որևէ մեկը , եթե կպաշտպանի այդ պրոցեսը, բնականաբար, պետք է արժանանար այս ճակատագրին։ Այս պահին խմբակցության նիստ էր և խմբակցության նիստով ենք կարող կուսակցությունից հեռացնել։ Կուսակցությունից կարող է հեռացնել վարչությունը, ինչի մասին վարչության անդամները լրացուցիչ կխոսեն։ Այս պահին պարոն Ասլանյանը հեռացվել է խմբակցությւոնից։ Նա այլևս չի հանդիսանում ՔՊ անդամ։ Մանդատի հարց քննարկել ենք։ Ասլանյանն այս պահին վերջնական որոշում չի հայտնել, նկատել ենք, որ չի ցանկանում վայր դնել մանդատը»,-ասաց Հովհաննիսյանը։

Ինքը՝ Հակոբ Ասլանյանը, նիստից հետո հեռացավ՝ որևէ մեկնաբանություն չտալով։

Placeholder
Հակոբ Ասլանյանին հեռացրին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից