«Ժողովուրդ». Սարիկ Մինասյանը Փաշինյանի պահանջները բավարարելու համար շտապել է ՔՊ-ին անդամակցության հայտ ներկայացնել
Օրվա մամուլ
09:01 13/12/2024
Հայաստան

«Ժողովուրդ». Սարիկ Մինասյանը Փաշինյանի պահանջները բավարարելու համար շտապել է ՔՊ-ին անդամակցության հայտ ներկայացնել

«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Գյումրու համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարի նախնական ընտրություններում հաղթած Սարիկ Մինասյանը, ով անկուսակցական է, Նիկոլ Փաշինյանի պահանջները բավարարելու համար շտապել է ՔՊ-ին անդամակցության հայտ ներկայացնել:

Նշենք, որ կուսակցության անդամակցությունը որոշում է ՔՊ վարչությունը:

Մեր տեղեկություններով՝ ՔՊ primaries-ին (Ներկուսակցական ընտրություններ) մասնակցած բայց չհաղթած, մասնագիտությամբ բժիշկ-ստոմատոլոգ Վահագն Մկրտչյանը՝ Աննա Հակոբյանի ազգականը, նշանակվելու է փոխքաղաքապետ: Վերջինս 2023 թվականին ևս զբաղեցրել է Գյումրու փոխքաղաքապետի պաշտոնը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Placeholder