Կկայանա «Արցախ» կամերային նվագախմբի առաջին համերգը
Մշակույթ
14:28 13/12/2024
Հայաստան

Կկայանա «Արցախ» կամերային նվագախմբի առաջին համերգը

Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 20:00-ին տեղի կունենա «Արցախ» կամերային նվագախմբի առաջին  համերգը։

«Սա մեր նվագախմբի նոր կյանքի սկիզբն է, և մենք անհամբերությամբ սպասում ենք ձեզ հետ կիսվել մեր երաժշտությամբ ու ոգևորությամբ։ Ձեր աջակցությունը մեծ նշանակություն ունի մեզ համար, և միասին այս օրը կդառնա իսկապես հիշարժան։

 Հանդիպում ենք Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը՝ դեկտեմբերի 23-ին, ժամը 20:00-ին»,- հայտնում է նվագախմբի գլխավոր դիրիժորը, գեղարվեստական ղեկավար աշխարհահռչակ թավջութակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Նարեկ Հախնազարյանը։

 

Placeholder
Կկայանա «Արցախ» կամերային նվագախմբի առաջին համերգը