Մաhաgել է անվանի բժիշկ-գիտնական, պրոֆեսոր Հայրապետ Գալստյանը
Հասարակություն
15:08 14/12/2024
Հայաստան

Մաhաgել է անվանի բժիշկ-գիտնական, պրոֆեսոր Հայրապետ Գալստյանը

Կյանքից հեռացել է անվանի բժիշկ-գիտնական, ավագ ընկեր, ուսուցիչ, պրոֆեսոր Հայրապետ Գալստյանը։ Լուրը հայտնում է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։ 

«85-ամյա պրոֆեսորը կյանքի 64 տարին նվիրել էր մարդկանց կյանքերի փրկության կարևոր գործին:

Նա  ԵՊԲՀ 1960 թվականի շրջանավարտ է։   ՀՀ ԱՆ Վ․ Ա․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը ղեկավարել է 2002-2014 թվականը, միաժամանակ եղել կենտրոնի ընդհանուր ուռուցքաբանության բաժանմունքի վարիչը:

Երկար տարիներ հմուտ մասնագետը եղել է ՀՀ ԱՆ գլխավոր ուռուցքաբանը: Ղեկավարել է գիտական աշխատանքներ, միաժամանակ կատարել հազարավոր վիրահատություններ:

Բժշկագիտության նահապետը  ԳԱԱ թղթակից անդամ է, բժշկագիտության նվիրյալ, ով մեր երկրում ուռուցքաբանության ոլորտի զարգացման գործում անուրանալի ավանդ ուներ։

Շատ դժվար է խոսել Ձեր մասին անցյալ ժամանակով։ Բուհի պրոֆեսորադասախոսական կազմի, շրջանավարտների, բոլորիս անունից ցավակցում ենք ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին։

Հանգչեք խաղաղությամբ, Հայրո Միխայլովիչ»,- գրել է Ա. Մուրադյանը։ 

Placeholder
Մաhաgել է անվանի բժիշկ-գիտնական, պրոֆեսոր Հայրապետ Գալստյանը