Զուրաբիշվիլին ցուցադրաբար անցել է խորհրդարանի կողքով և հայտարարել, որ գնում է աշխատանքի
Քաղաքական
10:50 14/12/2024
Տարածաշրջան

Զուրաբիշվիլին ցուցադրաբար անցել է խորհրդարանի կողքով և հայտարարել, որ գնում է աշխատանքի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կարճ ժամանակով ցուցադրաբար եկել է Ռուսթավելիի պողոտա, որտեղ անցկացվում է հանրահավաք։

Ցույցի մասնակիցները Զուրաբիշվիլիին ողջունել են բարձր բացականչություններով։

Ավելի ուշ Զուրաբիշվիլին Ռուսթավելի պողոտայից ոտքով հասել է նախագահական պալատ։

«Ես ամեն ինչ ասել եմ, և հիմա կգնամ աշխատանքի»,-«Գրուզիա օնլայն»-ի փոխանցմամբ լրագրողներին ասել է Զուրաբիշվիլին։

Ընտրողների կոլեգիան այս պահին ընտրում է Վրաստանի վեցերորդ նախագահին։

Նախագահական ընտրություններին զուգահեռ Վրաստանի խորհրդարանի դիմաց բողոքի ակցիա է ընթանում։ Հավաքվածներն ասում են, որ օրենսդիր մարմնում նախագահի ընտրության կարգը ոչ լեգիտիմ է, քանի որ խորհրդարանն ինքնին ոչ լեգիտիմ է։
 

Placeholder
Զուրաբիշվիլին ցուցադրաբար անցել է խորհրդարանի կողքով և հայտարարել, որ գնում է աշխատանքի