Սալոմե Զուրաբիշվիլի. Ոչինչ չի եղել, ոչ ոք ոչինչ չի ընտրել
Քաղաքական
17:06 14/12/2024

Սալոմե Զուրաբիշվիլի. Ոչինչ չի եղել, ոչ ոք ոչինչ չի ընտրել

«Ոչինչ չի եղել, ոչ ոք ոչինչ չի ընտրե»,- այսպես է արձագանքել Սալոմե Զուրաբիշվիլին Վրաստանի նախագահի պաշտոնում Միխեիլ Ղավելաշվիլիի ընտրվելու հարցին։

1tv.ge-ի հաղորդմամբ, Սալոմե Զուրաբիշվիլին դուրս է եկել Օրբելիանիների պալատի մոտ հավաքված քաղաքացիների մոտ և շնորհակալություն հայտնել նրանց։

«Շնորհակալություն, շնորհակալություն մեր երիտասարդներին, մենք բոլորս մայրեր ենք և բոլորը մեր երեխաներն են, ովքեր կանգնած են այստեղ, կանգնած են այս երկրի, այս երկրի ապագայի համար։ Ասենք շնորհակալություն և ասենք նրանց, որ մենք նրանց հետ ենք լինելու մինչև վերջ՝ նրանց պաշտպանելու համար»,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։

Նրա խոսքով, Վրաստանի խորհրդարանը նոր նախագահ չի ընտրել, «ոչինչ չի եղել, ոչ ոք ոչինչ չի ընտրել»։

Հարցին, թե արդյոք նա շարունակում է իր գործունեությունը, Սալոմե Զուրաբիշվիլին պատասխանել է. «Բա ինչ եմ անում»։

Հիշեցնենք, որ այսօր ընտրական կոլեգիան Միխեիլ Ղավելաշվիլիին ընտրել է Վրաստանի վեցերորդ նախագահ։

 

Placeholder