«Ժողովուրդ». Հովիկ Աղազարյանից ու Հակոբ Ասլանյանից հետո հաջորդը Գագիկ Մելքոնյանն է
Օրվա մամուլ
08:59 14/12/2024
Հայաստան

«Ժողովուրդ». Հովիկ Աղազարյանից ու Հակոբ Ասլանյանից հետո հաջորդը Գագիկ Մելքոնյանն է

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՔՊ երիտթևը որոշել է մաքրել խմբակցությունը տարեց պատգամավորներից ու հերթով ազատվել նրանցից: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հովիկ Աղազարյանից ու Հակոբ Ասլանյանից հետո հաջորդը Գագիկ Մելքոնյանն է. նրան ևս ՔՊ երիտասարդները մտադիր են հեռացնել իրենց շարքերից:

Գագիկ Մելքոնյանի հեռացման համար ՔՊ-ականները լուրջ պատճառներ ունեն: Նախ՝ վերջինս խմբակցության նիստին «կես բերան» փորձել է պաշտպանել Հովիկ Աղազարյանին ու ասել, թե պետք չէր նրա անձնական նամակագրությունը հանրայնացնել ու կարդալ:

Բացի դրանից՝ ՔՊ վերնախավին նյարդայնացրել է նաև այն, որ Գագիկ Մելքոնյանը հաճախ ՔՊ «գծերից» դուրս է գալիս ու ինքնագլուխ կոպիտ ու անթույլատրելի հայտարարություններ անում ռուս պաշտոնյաների, հատկապես Մարիա Զախարովայի վերաբերյալ:

ՔՊ-ում կարծում են, որ հատկապես ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հետ կապված Գագիկ Մելքոնյանը կարմիր գծերն անցնում է: Անգամ ՔՊ փակ նիստի ժամանակ Հայկ Կոնջորյանն ու Արթուր Հովհաննիսյանը «հրահանգել» են Գագիկ Մելքոնյանին՝ եթե չի կարողանում մտածված խոսի, ուրեմն թող լուռ մնա, հարցազրույցներ չտա:

Գագիկ Մելքոնյանն էլ, ինչպես տեսնում ենք, չի կարողանում զսպել իրեն ու երբեմն լռելուց հետո շարունակում է չմտածված հայտարարություններ անել, ինչն ավելի է բարկացնում ՔՊ երիտթևին:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Գագիկ Մելքոնյանը հերքել էր, թե իրեն մտադիր են հեռացնել խմբակցությունից, բայց պնդել՝ եթե Նիկոլ Փաշինյանն ասի, ինքը մանդատը կդնի, կգնա»։

Մանրմասները թերթի այսօրվա համարում։

Placeholder