Օժանդակ տեխնոլոգիաների օգնությամբ լույս աշխարհ է եկել 898 երեխա, որից 81-ը զոհված զինծառայողների ընտանիքներում
Օրվա թեմա
21:13 14/12/2024
Հայաստան

Օժանդակ տեխնոլոգիաների օգնությամբ լույս աշխարհ է եկել 898 երեխա, որից 81-ը զոհված զինծառայողների ընտանիքներում

2024 թվականի 11 ամիսներին, անպտղության հաղթահարման ծրագրի շրջանակներում, 6370 շահառուի կատարվել է ախտորոշում և բուժում, արդյունքում գրանցվել է 992 հղիություն, ծնվել է 486 երեխա։ Տվյալները ներկայացրել է առողջապահության ախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը։

Ծրագրի ներդրումից ի վեր օժանդակ տեխնոլոգիաների օգնությամբ լույս աշխարհ է եկել 898 երեխա, որից 81-ը զոհված զինծառայողների ընտանիքներում։

Գասպարյանը նաև խոսել է մարզերում օժանդակ սերմնավորման ծառայության ստեղծման մասին, նշել, որ Շիրակում արդեն գործում է կենտրոնը, հաջորդը կլինի Գեղարքունիքի մարզում։
 

Placeholder