Թուրքիայից հերքում են Սիրիայում քաղաքները միացնելու Էրդողանի ծրագրերի մասին տեղեկությունները
Քաղաքական
15:44 14/12/2024
Աշխարհ

Թուրքիայից հերքում են Սիրիայում քաղաքները միացնելու Էրդողանի ծրագրերի մասին տեղեկությունները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ սիրիական հինգ քաղաքները, այդ թվում խոշորագույնները՝ Հալեպն ու Դամասկոսը, կվերածվեն թուրքական նահանգների։ Ura.ru-ի հաղորդմամբ, այս մասին նա հայտարարել է իր կուսակցության անդամների հետ կայացած հանդիպմանը։

Էրդողանը նշել է, որ Հալեպ, Իդլիբ, Դամասկոս և Ռաքքա քաղաքները կդառնան թուրքական նահանգներ, ինչպես Անթեփը, Հաթայը և Ուրֆան։

Նա ընդգծել է իր մտադրությունը վերանայելու Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքները, որի հետևանքով օսմանյան հինգ տարածքներ, որոնք այսօր ներկայացված են վերոհիշյալ սիրիական քաղաքներով, անջատվել են Օսմանյան կայսրությունից, որն այժմ  Թուրքիան է։

Սակայն Ռիա նովոստիին Անկարայում դիվանագիտական ​​աղբյուրը հայտնել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի խոսել սիրիական քաղաքները Թուրքիային միացնելու մասին։ 

Placeholder