Թուրքիայի և Ադրբեջանի վերջանական նպատակը մեր ազգային ինքնության ոչնչացումն է՝ դենացիոնալիզացիան. Իշխան Սաղաթելյան
Քաղաքական
11:44 14/12/2024
Հայաստան

Թուրքիայի և Ադրբեջանի վերջանական նպատակը մեր ազգային ինքնության ոչնչացումն է՝ դենացիոնալիզացիան. Իշխան Սաղաթելյան

«Այսօր կարելի է վստահորեն ասել, որ Արցախի օկուպացիայով Ադրբեջանը և Թուրքիան ոչ միայն ամրապնդեցին իրենց դիրքերը տարածաշրջանում, այլև մեկնարկեց ողջ տարածաշրջանը ապակայունացնելու, հակամարտությունները ուժի կիրառման միջոցով լուծելու նոր փում»,-«Հայաստան-Թուրքիա հարաբերություններ. սպառնալիք, թե՞ հնարավորություն» համաժողովի ժամանակ հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Նրա խոսքով՝ ուժերի հավասարակշտության բացակայության պայմաններում Թուրքիան այսօր բացարձակ անպատժելիության մթնոլորտում է գործում ողջ տարածաշրջանում, որի վկայությունն էր վյերջին զարգացումները։

Հայտնելով, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը միայն Արցախի օկուպացիան չէր՝ Սաղաթելյանը ասաց. «Թուրքիայի և Ադրբեջանի վերջանական նպատակը մեր ազգային ինքնության ոչնչացումն է՝ դենացիոնալիզացիան»։

Նա նշեց, որ դրա համատեքսում է ՀՀ իշխանությունների կողմից պատմության սրբագրումը, իրական և պատմական հայրենիքի թեզերի շրջանառումը։

«Սա ոչ թե խաղաղության հասնելու բանաձև է, այլ ինքնաոչնչացման ուղի»,-հայտարարեց Սաղաթելյանը և, նշելով, որ չեն կարող ապավինել «խաղաղություն» բառ պարունակող փաստաթղթին և թշնամուց խաղաղություն մուրալ, հավելեց. «Հայաստանի ապագան կարող է կառուցվել միայն ուժի, ազգային արժանապատվության և մեր անժամանցելի իրավունքների պաշտպանության վրա»։

Placeholder
Թուրքիայի և Ադրբեջանի վերջանական նպատակը մեր ազգային ինքնության ոչնչացումն է՝ դենացիոնալիզացիան. Իշխան Սաղաթելյան