Նենսի Փելոսին  Լյուքսեմբուրգում վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոց
Քաղաքական
22:17 13/12/2024
Աշխարհ

Նենսի Փելոսին Լյուքսեմբուրգում վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոց

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 84-ամյա նախկին խոսնակ Նենսի Փելոսին  Կոնգրեսի պատվիրակության հետ Լյուքսեմբուրգ կատարած այցի ժամանակ վնասվածք է ստացել և հետազոտություն է անցնում տեղի հիվանդանոցում։

«Երկկուսակցական Կոնգրեսի պատվիրակության հետ «Արդենահի հարձակման» 80-ամյակի առթիվ Լյուքսեմբուրգ մեկնած Փելոսին վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոց՝ հետազոտման համար»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, ասվում է Փելոսիի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ վնասվածքի պատճառով նա չի կարողանա ներկա գտնվել պատվիրակության մնացած միջոցառումներին։

«Նա անհամբեր սպասում է, որ շտապ վերադառնա տուն՝ Միացյալ Նահանգներ»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Placeholder
Նենսի Փելոսին Լյուքսեմբուրգում վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոց