ԵԱՏՄ-ին անդամակցության շնորհիվ է, որ ՀՀ-ն կարողացելէ ապահովել բարձր ցուցանիշները. Հանձնաժողովի ՔՊ-ական նախագահ
Տնտեսություն
16:04 16/12/2024
Տարածաշրջան

ԵԱՏՄ-ին անդամակցության շնորհիվ է, որ ՀՀ-ն կարողացելէ ապահովել բարձր ցուցանիշները. Հանձնաժողովի ՔՊ-ական նախագահ

«Այս տարիների ընթացքում բազմաթիվ խնդրահարույց համաշխարհային իրավիճակներ են եղել, նաև Եվրասիական տնտեսական միության անդամակցության շնորհիվ է, որ ՀՀ-ն կարողացելէ ապահովել բարձր ցուցանիշները»- ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր  Վաղարշակ Հակոբյանը։

Հանջնաժողովում հրավիրվել է քննարկում՝ «Տասը տարի Եվրասիական տնտեսական միությունում․ արդյունքներ և հեռանկարներ» խորագրով։

ՔՊ-ական պատգամավորը հիշեցրեց, որ 2025 թվականի հունվարի 2-ին լրանում է ԵԱՏՄ-ին ՀՀ-ի անդամակցության 10 տարին։

Վաղարշակ Հակոբյանի խոսքով՝ Առնվազը վերջին 5-6 տարիների ընթացքում ՀՀ-ը բազմաթիվ դրվագներով «շատ էֆեկտիվ է գործել և ունեցել է այն տնտեսական աճը, որը միջազգային գործընկերների գնահատմամբ  բավականին բարձր է եղել»։

Հիմնական զեկուցող Էկոնոիկայի փոխնախարար Նարեկ Հովակիմյանը տեղեկացրեց, որ 2024 թվականի 10 ամիսների ընթացքում ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը հատել է 11 մլրդ դոլարի շեմը։

Ըստ փոխնախարարի, եթե ԵԱՏՄ-ին անդամակցության առաջին տարում դեպի միություն Հայաստանից արտահանումը մոտ 300 մլն դոլարի էր, ապա 2023 ամփոփած տարում  3.4 մլրդ դոլարի արտահանում է եղել։
 

Placeholder