Թրամփը Թուրքիային մեղադրել է Սիրիայում Ասադի իշխանությունը տապալելու մեջ
Քաղաքական
21:34 16/12/2024

Թրամփը Թուրքիային մեղադրել է Սիրիայում Ասադի իշխանությունը տապալելու մեջ

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Սիրիայում նախագահ Բաշար ալ Ասադի կառավարության տապալման հետևում կանգնած է Թուրքիան։ ԱՄՆ նախագահի խոսքերը մեջբերել է ՏԱՍՍ-ը։

Այս հայտարարությունն նա արել է Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի իր կալվածքում նոյեմբերի ընտրություններում հաղթելուց հետո իր առաջին ասուլիսում։

«Ոչ ոք չգիտի, թե ով է կանգնած մյուս կողմի՝ Սիրիայի նոր կառավարության թիկունքում, բայց ես գիտեմ: Դա Թուրքիան է: Լավ, Թուրքիան կանգնած է դրա հետևում: Նա (Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը) շատ խելացի մարդ է»,-ասել է Թրամփը:

Placeholder