Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցեր. ՀՀ ՊՆ
Քաղաքական
15:26 16/12/2024

Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցեր. ՀՀ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունից տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում դեկտեմբերի 16-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահի ռազմական գծով խորհրդական, հատուկ ռազմական շտաբի ղեկավար, բանակի գեներալ Ֆաբիեն Մանդոնի հետ:

«Հանդիպմանը ներկա էր նաև Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Խաչատրյանը։

Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցեր:

Մանրամասն անդրադարձ է կատարվել համագործակցության բոլոր ոլորտներին՝ ռազմական կրթություն, վարժական ծրագրեր, խորհրդատվություն,  ռազմատեխնիկական հարցեր:

Քննարկվել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգության խնդիրներին առնչվող հարցեր:

Կողմերը ներկայացրել են իրենց մոտեցումներն այդ հարցերի շուրջ»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Placeholder