Ասադն իր առաջին հայտարարությունն է արել Սիրիայից տարհանվելուց հետո
Քաղաքական
17:07 16/12/2024
Աշխարհ

Ասադն իր առաջին հայտարարությունն է արել Սիրիայից տարհանվելուց հետո

Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ չէր ծրագրում նախօրոք լքել երկիրը և դեկտեմբերի 8-ի առավոտյան տարհանվել է Դամասկոսից։ «ՌԻԱ նովոստի»-ն հայտնում է, որ այդ մասին ասվում է սոցիալական ցանցերում Ասադի գրասենյակի էջում հրապարակված հաղորդագրության մեջ։

«Ես ծրագրված չեմ լքել իմ հայրենիքը, ինչպես փորձում են մատուցել, և ես չեմ լքել այն մարտերի վերջին ժամերին՝ կատարելով իմ պարտականությունները մինչև դեկտեմբերի 8-ի առավոտը»,- ասված է հայտարարության մեջ և հավելել,որ անիմաստ է համարել որ պես նախագահ մնալ երկրում, որը գրավել են ահաբեկիչները։

Բաշար Ասադը հայտարարել է, որ Դամասկոսից նախը գնացել է Հմեյմիմ, որտեղ էլ իմացել է մայրաքաղաքի անկման մասին։
 

Placeholder
Ասադն իր առաջին հայտարարությունն է արել Սիրիայից տարհանվելուց հետո