Շառլ Ազնավուրի արձանի բացումը կլինի 2025 թվականի մայիսի 22-ին
Մշակույթ
11:24 16/12/2024
Հայաստան

Շառլ Ազնավուրի արձանի բացումը կլինի 2025 թվականի մայիսի 22-ին

Մեծանուն արվեստագետ, շանսոնյե Շառլ Ազնավուրի արձանի պատրաստման աշխատանքների պայմանագիրը կնքված է, համապատասխան ֆինանսական միջոցները 2024 թվականի բյուջեով արդեն իսկ հատկացված են: Այս մասին այսօր հայտնեցին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։

Ըստ զեկույցի՝ արձանի պատրաստման և տեղադրման աշխատանքները կշարունակվեն 2025 թվականին, և մայիսի 22-ին՝ մեծ արվեստագետի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումների ավարտին նախատեսվում է իրականացնել արձանի բացման արարողությունը:

Placeholder
Շառլ Ազնավուրի արձանի բացումը կլինի 2025 թվականի մայիսի 22-ին