Politico. ԵՄ ԱԳ նախարարները կքննարկեն Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու գաղափարը
Քաղաքական
12:26 16/12/2024
Աշխարհ

Politico. ԵՄ ԱԳ նախարարները կքննարկեն Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու գաղափարը

ԵՄ արտաքին գործերի նախարարները, ամենայն հավանականությամբ, դեկտեմբերի 16-ին Բրյուսելում կայանալիք հանդիպմանը կքննարկեն Ուկրաինա եվրոպացի խաղաղապահներ ուղարկելու հնարավորությունը: Այդ մասին հայտնում է Politico -ն՝ հղում անելով անանուն դիվանագետներին։

«Ժամանակի ընթացքում որոշ ուժեր այնտեղ կտեղակայվեն, դժվար թե նրանք լինեն միայն եվրոպացիներ»,-կարծում է պարբերականի զրուցակիցը։

Դիվանագետի խոսքով՝ արևմտյան զորքերի կոնտինգենտի ուղարկման շուրջ քննարկումներն ընթանում են «կոնցեպտուալ մակարդակով»։

Դեկտեմբերի 13-ին Politico-ն հայտնել էր, որ Վլադիմիր Զելենսկու և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ դեկտեմբերի 18-ին Բրյուսելում կայանալիք հանդիպմանը ԵՄ առաջնորդները մտադիր են քննարկել Ուկրաինայում խաղաղապահ ուժերի հնարավոր տեղակայման հարցը։ Հանդիպմանը կմասնակցեն նաև Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան։
 

Placeholder
Politico. ԵՄ ԱԳ նախարարները կքննարկեն Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու գաղափարը