ՌԴ ԱԳՆ-ն հույս ունի, որ Փաշինյանը կմասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպմանը
Քաղաքական
15:08 16/12/2024
Աշխարհ

ՌԴ ԱԳՆ-ն հույս ունի, որ Փաշինյանը կմասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպմանը

Ռուսական կողմը հույս ունի, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես բոլոր հրավիրվածները, կմասնակցի դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը Այդ մասին «ՌԻԱ նովոստի»-օն ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Բոլորը հրավիրված են, այսօր դեռ դեկտեմբերի 16-ն է, և ձեր նշած միջոցառումները գալիս են մի փոքր ուշ, հուսով ենք, որ բոլոր նրանք, ում հրավիրել ենք, կգան Սանկտ Պետերբուրգ... Այդ թվում՝ Նիկոլ Վովայի Փաշինյանը Տեսնենք։ Մենք հույս ունենք տեսնենք ինչպես կլինի»,- ասել փոխնախարարը։

Placeholder