Ոչ մի զիջում չի բավարարում ու զսպում Ադրբեջանին. Վարուժան Գեղամյան
Քաղաքական
10:48 16/12/2024
Հայաստան

Ոչ մի զիջում չի բավարարում ու զսպում Ադրբեջանին. Վարուժան Գեղամյան

Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է.

«Լրագրող Դավիթ Գալստյանը բաց աղբյուրների հետախուզության հիման վրա ցույց է տալիս, որ վերջին շաբաթներին Ադրբեջանը կրկնապատկել է զենքի գնումն ու տեղափոխումը Ադրբեջան։

Սա հնարավոր ռազմական հարձակման նախանշաններից է։

Ընդ որում՝ այն պայմանավորված չէ միայն ժամանակով, այլ վկայում է այն մասին, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ռազմական ճնշման գործիքը դիտարկում է որպես հիմնականներից մեկը Հայաստանի դեմ իր վարած տոտալ պատերազմում։

Սա փաստում է, որ.

▪️ոչ մի «խաղաղության բանակցություն» չի փոխում Ադրբեջանի տրամադրվածությունն ու նպատակները,

▪️ոչ մի զիջում չի բավարարում ու զսպում Ադրբեջանին,

▪️զիջումները, պայքարից հրաժարումը, ընդհակառակը, ավելի են գրգռում Ադրբեջանին ու հեշտացնում հաջորդ ճնշումը։

Մոտ հեռանկարում ներկայումս վարվող այս արտաքին ու անվտանգային քաղաքականությունը հանգեցնելու է ավելի խորը ճգնաժամի։

Սա է միակ ու գլխավոր օրակարգը։

Այլընտրանքը՝ նոր ռազմաքաղաքական դաշինքի բանակցում է տարածաշրջանի երկրների հետ»։ 

 

Placeholder
Ոչ մի զիջում չի բավարարում ու զսպում Ադրբեջանին. Վարուժան Գեղամյան