«Գումի» շուկայի մսավաճառներն ազատ են արձակվել դատարանից
Իրավունք
08:53 17/12/2024
Հայաստան

«Գումի» շուկայի մսավաճառներն ազատ են արձակվել դատարանից

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավորներ Ոսկանյանի և Արամյանի, մերժել են «Գումի» շուկայի մսավաճառների գործով մեղադրալների նկատմամբ կալանավորումը` որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը:

Այս մասին հայտնում է փաստաբան Գևորգ Խաչատրյանը և շնորհակալություն հայտնում դատարանին արդարադատություն իրականացնելու համար:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 13-ին սննդի անվտանգության տեսչական մարմնի հետ ՆԳՆ ոստիկանության ծառայողները հերթական համատեղ ստուգայցն են կատարել Երևանի Խորենացի փողոցում գտնվող մսի վաճառքով զբաղվող խանութներ՝ ստուգվել է մսի սպանդանոցային մորթի վերաբերյալ փաստաթղթի առկայությունը։ ՍԱՏՄ աշխատակիցների և հավաքված քաղաքացիների միջև առաջացած վիճաբանության ընթացքում քաղաքացիներից մեկը բենզին է լցրել իր վրա և փորձել ինքնահրկիզվել, որը կանխվել է ոստիկանների կողմից։ Միջադեպի մասնակից ևս յոթ անձ խուլիգանության և դիտավորությամբ գույքը վնասելու անմիջական կասկածանքով ձերբակալվել էին։ 

Ձերբակալվածներից 6-ին` ձերբակալման 72 ժամը լրանալուց հետո ազատ էին արձակել, իսկ 2-ի նկատմամբ, քրեական հետապնդում էր հարուցվել։ 

 

 

Placeholder
«Գումի» շուկայի մսավաճառներն ազատ են արձակվել դատարանից