Պայքարն ավելի է թեժանում, ոսկու գինն արդեն ավելի քաղցր է․ Լալայան
Սպորտ
19:06 16/12/2024
Հայաստան

Պայքարն ավելի է թեժանում, ոսկու գինն արդեն ավելի քաղցր է․ Լալայան

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն և աշխարհի նորընծա չեմպիոն Վարազդատ Լալայանը խոսել է կարիերայում առաջին անգամ աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճելու մասին։

«Պայքարն ավելի է թեժանում, ոսկու գինն արդեն ավելի քաղցր է։ Հիմա պետք է ավելի շատ ջանք ու եռանդ չխնայենք, որ ոսկին միշտ բերենք Հայաստան։ Չենք հանգստացել Օլիմպիական խաղերից հետո, շարունակել ենք մարզվել ու ինչքան հնարավոր է առաջնությանը բարձրացրել եմ։ Սա իմ առավելագույնը չէր, բայց ինչքան որ պետք էր այդ պահին կարողացա բարձրացնել։ Երկար տարիներ այս մեդալը նվաճել է մի մարդ, այժմ ժամանակն է, որ այն ուրիշը նվաճեր»,- ասել է Լալայանը։

Հիշեցնենք, որ 25-ամյա ծանրորդը Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում կայացած աշխարհի առաջնությաննը երկամարտի 467 կգ արդյունքով (215+252 կգ) արդյունքով հռչակվեց աշխարհի չեմպիոն։

 

Placeholder
Պայքարն ավելի է թեժանում, ոսկու գինն արդեն ավելի քաղցր է․ Լալայան