Դեկտեմբերի 17-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքներն աճել են
Տնտեսություն
08:57 17/12/2024
Հայաստան

Դեկտեմբերի 17-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքներն աճել են

ՀՀ բանկերում այսօր՝ դեկտեմբերի 17-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.16 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ աճելով 0.36 դրամով։

Ըստ Rate.am կայքի՝ դոլարի վաճառքի միջին գինը՝ 398 դրամ է:

Փոխանակման կետերում դոլարի առքը 393  դրամ է, վաճառքը՝ 397։

Եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմում է 407.38 դրամ, իսկ վաճառքի դեպքում
միջին գինը` 421.88։ Փոխանակման կետերում եվրոյի առքը 415 դրամ է, վաճառքը՝ 418

Ռուբլու առքն էլ կազմում է 3.68 դրամ, վաճառքի դեպքում միջին գինը՝ 4.02 է։

Փոխանակման կետերում ռուբլին գնվում է 3.77 և վաճառվում 3.87 դրամով։

 

Placeholder