Զnhված գեներալը հայտնել էր, որ իր նկատմամբ որս է սկսվել
Քաղաքական
17:46 17/12/2024
Աշխարհ

Զnhված գեներալը հայտնել էր, որ իր նկատմամբ որս է սկսվել

Մոսկվայում պայթյունի հետևանքով զոհված ՃՌԴՊ զորքերի պետ Իգոր Կիրիլովը հայտնել էր, որ իր նկատմամբ որս է սկսվել։ Այդ մասին Telegram ալիքում հայտնել է նրա ընկերը՝ Կոստրոմայի շրջանի նահանգապետ Սերգեյ Սիտնիկովը։

«Որոշ ժամանակ առաջ նա ինձ ասաց, որ իրեն արդեն զգուշացրել են, որ իր նկատմամբ որսը սկսվել է, անկասկած, դա պայմանավորված է նրանով, որ նրա ղեկավարությամբ բացահայտվել են գաղտնի կենսաբանական լաբորատորիաների մասին տեղեկություն, այդ թվում՝ Ուկրաինայի տարածքում»,- տեսաուղերձում ասել է Սիտնիկովը ։

Նա վստահություն է հայտնել, որ գործադրվելու են բոլոր ջանքերը հանցագործությունը բացահայտելու համար, իսկ մեղավորները կպատժվեն։

Սիտնիկովը հիշել է, որ ինքը և Կիրիլլովը երկրակիցներ և ընկերներ են եղել։ Գեներալը Կոստրոմայի շրջանի պատվավոր քաղաքացու կոչում է կրել։ Մարզպետը ցավակցություն է հայտնել հանգուցյալի կնոջը՝ Սվետլանային, նրա որդիներին, ինչպես նաև բոլոր հարազատներին ու ընկերներին։
 

Placeholder