Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների մասնակցությամբ պաշտոնական ընդունելություն ԱԳՆ-ում
Քաղաքական
22:34 16/12/2024

Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների մասնակցությամբ պաշտոնական ընդունելություն ԱԳՆ-ում

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ Դեկտեմբերի 16-ին  նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների մասնակցությամբ պաշտոնական ընդունելություն:

«ՀՀ ԱԳ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդես է եկել ողջույնի խոսքով և շնորհավորել հյուրերին գալիք Սուրբ Ծննդյան և Ամանորի առթիվ:

Դ. Կարապետյան. «Սա տարվա այն ժամանակն է, երբ մենք հետ հայացք ենք նետում մեր ձեռքբերումներին, ինչպես նաև նախանշում ապագայի նպատակները: Եվ այդ ճանապարհին մեզ ուղղորդող արժեքներն են ամուր նվիրվածությունը խաղաղությանն ու առաջընթացին, համատեղ աշխատանքն ու ազնվությունը: Համագործակցության միջոցով մենք կարող ենք դիմակայել մեր առջև ծառացած անհամար մարտահրավերներին՝ դրանք կապված լինեն անվտանգության, կայուն զարգացման, կլիմայի փոփոխության, թե մարդու իրավունքների ու արդարադատության խթանման հետ»,-ասվում է տարածված լուրում: 

Placeholder
Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների մասնակցությամբ պաշտոնական ընդունելություն ԱԳՆ-ում