Դատարանն Արմեն Աշոտյանին թույլ չտվեց շփվել ՀՀԿ ԳՄ անդամների հետ
Իրավունք
16:18 17/12/2024
Հայաստան

Դատարանն Արմեն Աշոտյանին թույլ չտվեց շփվել ՀՀԿ ԳՄ անդամների հետ

Հակակոռուպցիոն դատարանը, դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, մերժեց  տնային կալանքում գտնվող   ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի պաշտպանների միջնորդությունը՝ թույլ տալ առցանց շփվել ՀՀԿ ԳՄ անդամների հետ։

Դատական նիստից հետո Արմեն Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանն ասաց, որ դատավորը ցուցում չուներ՝ ինչ անել այս պայմաններում։

«Եթե Արշակ Սրբազանի, երեխաների դեպքում  ոչ մեկ չէր մեղադրի, այստեղ, պատկերացնում եք, Աշոտյանն ասում է՝  ես ուզում եմ  իմ ղեկավարի հետ շփվել, երևի իրենց ղեկավարը պետք է որոշի՝ ինչ անել»,- ասաց պաշտպանը։

Գործով 17 վկաներից հարցաքննվել է դեռևս երկուսը, երրորդի հարցաքննությունն ընթացքում է։ Տիգրան Աթանեսյանը նշեց. «Ինչի մասին են վկաները։ Ոչ մի բանի մասին։ Առերևույթ հանցանք չկա։ Այդ վկաների հիշատակումը ֆորմալ բան է Արմենի տեղաշարժը սահմանափակելու համար»։ 

Placeholder
Դատարանն Արմեն Աշոտյանին թույլ չտվեց շփվել ՀՀԿ ԳՄ անդամների հետ