Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Եվրասիական տնտեսական միության երկրներում նոյեմբերի դրությամբ տարեկան գնաճը Հայաստանում կազմել է 1,4%, Բելառուսում՝ 5,5%, Ղազախստանում՝ 8,4%, Ղրղզստանում՝ 5,7%, Ռուսաստանում՝ 8,9%։ ԵԱՏՄ երկրներում նոյեմբերին գնաճի մակարդակի մոնիտորինգն անցկացրել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը։
2023 թվականի նոյեմբերի համեմատ Ղազախստանում նկատվում է տարեկան գնաճի դանդաղում 1,9 տոկոսային կետով, Ղրղզստանում՝ 2,4 տոկոսային կետով։ Բելառուսում գնաճի աննշան արագացում կա՝ 0,1 տոկոսային կետով, իսկ Ռուսաստանում՝ 1,4 տոկոսային կետովԼ Հայաստանում գնանկումը իր տեղը զիջել է գնաճին։
Սպառողական գների կառուցվածքում պարենային ապրանքների մասով գնաճի դանդաղում է գրանցվել Ղազախստանում և Ղրղզստանում, Հայաստանում, Ղազախստանում և Ղրղզստանում՝ ոչ պարենային ապրանքներով՝ Բելառուսում և Ղրղզստանում՝ ծառայությունների ոլորտում:
2024 թվականի ընթացքում, գների դինամիկայի դանդաղման ֆոնին, Հայաստանի Կենտրոնական բանկը և Ղրղզստանի Ազգային բանկը նվազեցրել են վերաֆինանսավորման տոկոսադրույքները մինչև 7.0% և 9.0 %: Բելառուսի Ազգային բանկը տոկոսադրույքը պահել է անփոփոխ՝ 9,5%, իսկ Ղազախստանի Ազգային բանկը և Ռուսաստանի Կենտրոնական բանկը բարձրացրել են այն համապատասխանաբար մինչև 15,25% և 21,0%։