ՌԴ ԳՇ պետն անդրադարձել է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործում Մոսկվայի դերին
Քաղաքական
15:40 18/12/2024
Աշխարհ

ՌԴ ԳՇ պետն անդրադարձել է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործում Մոսկվայի դերին

Ռուսաստանը կառուցողական քայլեր է ձեռնարկել Անդրկովկասում, և հիմնականում այդ ջանքերի շնորհիվ Բաքուն և Երևանը հաջողությամբ ընթանում են երկկողմ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Այդ մասին օտարերկրյա պետությունների ռազմական կցորդների համար ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը։

«Ի տարբերություն Արևմուտքի ապակառուցողական գործողությունների, Ռուսաստանը կառուցողական քայլեր է ձեռնարկում այս տարածաշրջանում։ Հիմնականում մեր պետության ջանքերի շնորհիվ է, որ երկկողմ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Բաքվի և Երևանի դրական առաջընթացն ակնառու է»,-Գերասիմովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով, այժմ ավարտվել է միջպետական սահմանազատման գծի ամենաբարդ հատվածներից մեկի սահմանազատումը` Ադրբեջանի Ղազախի և Հայաստանի Տավուշի մարզերի միջև։

Placeholder
ՌԴ ԳՇ պետն անդրադարձել է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործում Մոսկվայի դերին