Հենց այդ հենասյան պակասը վերջին տարիներին մեզ այս վիճակի մեջ դրեց. Կամո Աթայան
Կրթություն, գիտություն
17:16 18/12/2024
Հայաստան

Հենց այդ հենասյան պակասը վերջին տարիներին մեզ այս վիճակի մեջ դրեց. Կամո Աթայան

ՀՀ գործող կառավարությունը բոլոր հնարավոր միջոցներով սահմանափակում է Գիտությունների Ազգային Ակադեմիայի գործառույթները։

«Գիտության և բարձրագույն կրթության մասին» նոր օրենքով գիտական ինստիտուտները ԳԱԱ-ի ենթակայությունից տեղափոխվում են բուհերի ենթակայության ներքո, զգալիորեն սահմանափակվում են այլ լիազորությունները, գիտական կոչումներ ստանալու համար սահմանվում են ոչ իրատեսական չափանիշներ և այլն։ Այդ համայնապատկերի ֆոնին ընթացիկ տարվա գարնանը ԳԱԱ-ում ստեղծվեց  Գիտության հանրամատչելիացման ու զարգացման վարչությունը։ Ինչքանով էր օրախնդիր վարչության ստեղծումը և ինչ գործառույթներ այն ունի։

«Panorama-հարցազրույցների»-ի տաղավարում վերոնշյալ հարցերին  պատասխանեց նորաստեղծ վարչության պետ, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կամո Աթայանը։

Հարցազրույցում հնչեցված հիմնական թեզերի առաջին մասը՝ ստորև։

•Հայ ժողովրդի համար Գիտությունների ազգային ակադեմիան ազգային արժեք եղել է և կարծում եմ, որ հետայսու էլ լինելու է։ Ինչ վերաբերում է ԳԱԱ նորաստեղծ վարչությանը, ապա ասեմ, որ աշխարհում նման գործելակերպ վաղուց է նկատվում։ Բանն այն է, որ գիտությունը, որը համամարդկային քաղաքակրթության զարգացնողն է, ինչ որ մի պահի սկսել է դադարել լայն հասարակության համար հետաքրքիր լինել։

•Յուրահատուկ անջրպետ է ստեղծվել գիտության, տեխնիկայի, տեխնոլոգիայի և հասարակության միջև։ Իմ ղեկավարած վարչական օղակի նման կառույցների ստեղծման նպատակն հիմնականում այդ անջրպետը վերացնելն է։ Մեզ մոտ նույնպես այդ անջրպետը կա և մենք ցանկանում ենք պլանավորված աշխատանքի շնորհիվ դեպի գիտություն հետաքրքրություն սերմանել մատաղ սերնդի մոտ՝ սկսած հենց մանկապարտեզից։

•21-րդ դարն է մենք փորձում ենք անհայտը հայտնի դարձնել։ Գիտության դերն, ի վերջո, դա է և պետք է այդ գիտական ուսումնասիրություննների շղթան հասարակության տարբեր խավերի շերտերի համար ընկալելի ձևով ներկայացնել, հանարամատչելիության ողնաշարը սա է։ Այդ գործը վարչական լծակներով դժվար է իրականացնել, Նվիրյալներ պետք է լինեն։ Այդպիսի նվիրյալներ և ունեցել ենք և ունենք։

•Մենք հաճախ վատ ենք զգում, որ  Հովհաննես Ադամյանի՝ որպես գունավոր հեռուստատեսության հեղինակի մասին աշխարհը չի խոսում, բայց մենք պետք է ավելի շատ այդ մասին խոսենք, չէ որ այդ փորձերի մի մասը ժամանակին Երևանի պետական համալսարանի հայտնի «Սև շենքում»  է իրականացվել։ Մենք ունենք աշխարհահռչակ գյուտարարներ և գիտնականներ, որոնց ասածը և այսօրվա նոր հետազոտություններն էլ պետք է հասցնենք մատաղ սերնդին և հասարակության լայն խավերին։

Հայաստանում 80-ական թվականների վերջերին արդեն ինտեգրալ սխեմաներ էին արտադրում։ Սա այն է, որին այսօր «Չիպ» են անվանում։ Մենք բոլոր ոլորտներում ունեինք ձեռքբերումներ։ Մենք ունեցել եմք զարգացումների նման հզոր գագաթ, ժամանակին անկում է ապրել և հիմա ուզում ենք նորից նման գագաթ ունենալ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ կցված տեսանյութում։

Placeholder