Զախարովան ասել է՝ գիտի, թե ով է uպшնել գեներալ Կիրիլովին
Քաղաքական
11:05 18/12/2024
Աշխարհ

Զախարովան ասել է՝ գիտի, թե ով է uպшնել գեներալ Կիրիլովին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ ինքը կասկած չունի, թե ով է կանգնած ՃՌԴՊ զորքերի պետ Իգոր Կիրիլովը սպանության հետևում։ Այս մասին գրում է Վեստի.ռու կայքը։ 

Հիշեցնենք, որ երեքշաբթի առավոտյան Մոսկվայի Ռյազանսկի պողոտայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովը։ ՌԴ Քննչական կոմիտեի տվյալներով, պայթուցիկ սարքը տեղադրված է եղել Կիրիլովի տան մոտ կայանված սկուտերում։

«Մեր հետաքննությունը, անշուշտ, կպարզի բոլոր մանրամասները։ Ես չեմ կասկածում, թե ով է եղել կատարողը, ով է եղել պատվիրատուն», - ասել է Զախարովան Sputnik ռադիոկայանի եթերում։
Սպանության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ահաբեկչության, սպանության, զենքի և զինամթերքի ապօրինի շրջանառության հոդվածներով։

Reuters-ը, հղում անելով աղբյուրներին, հայտարարել է, որ ահաբեկչության հետևում կանգնած են ուկրաինական հետախուզական ծառայությունները, իսկ The New York Times-ը գրել է, որ ուկրաինական հետախուզական ծառայությունները Կիրիլովին անվանել են իրենց «լեգիտիմ թիրախը»:

Placeholder