Ավտոճանապարհներին և Տիգրանաշենի ոլորաններում մերկասառույց է
Հասարակություն
08:49 18/12/2024
Հայաստան

Ավտոճանապարհներին և Տիգրանաշենի ոլորաններում մերկասառույց է

Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Այս մասին տեղեկացնում է փրկարար ծառայությունը։

Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների, Արագածի, Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Placeholder
Ավտոճանապարհներին և Տիգրանաշենի ոլորաններում մերկասառույց է