Հակոբ Ասլանյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից
Քաղաքական
23:25 17/12/2024
Հայաստան

Հակոբ Ասլանյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից

Այսօրն տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը։

ՔՊ-ից հայտնում են, որ նիստի ընթացքում քննարկվել են կարգապահական բնույթի հարցեր, Վարչության որոշմամբ Հակոբ Ասլանյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։ 

Հիշեցնենք՝ Հակոբ Ասլանյանն օրեր առաջ  հայտարարել էր, որ  մեկ ամսով սառեցնում է իր անդամակցությունը ՔՊ խմբակցությանը, որի պատճառը Հովիկ Աղազարյանի հետ տեղի ունեցած զարգացումներն են: Այդ հայտարարությունից  ժամեր անց նա նոր հայտարարություն էր տարածել իր ֆեյսբուքյան էջում՝ նշելով, որ նախորդ հայտարարությունը «համարում է սխալ և էմոցիոնալ», շարունակում է մնալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և խմբակցության լիարժեք անդամ։  Չնայած երկրորդ հայտարարությանը, նա հեռացվել էր  ՔՊ խմբակցությունից։

Ավելի վաղ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության  վարչության որոշմամբ Հովիկ Աղազարյանը նույնպես հեռացվել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից՝ պետական և  կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, ինչպես նաև հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումների պատճառով։ 

 

Placeholder
Հակոբ Ասլանյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից