Ծաղկահովիտ-Լեռնապար ճանապարհին փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մոտ 135 տրանսպորտային միջոց
Հասարակություն
08:37 19/12/2024
Հայաստան

Ծաղկահովիտ-Լեռնապար ճանապարհին փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մոտ 135 տրանսպորտային միջոց

Դեկտեմբերի 18-ին, ժամը 16։45-ից մինչև դեկտեմբերի 19-ը, ժամը 00։49-ը ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ օպերատիվ խումբ եղանակային պայմաններից ելնելով Ծաղկահովիտ-Լեռնապար ավտոճանապարհին իրականացրել են շրջայց և հերթապահություն:

Փրկարար ծառայության հաղորդմամբ, շրջայցի և հերթապահության ընթացքում փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մոտ 135 տրանսպորտային միջոց և 300 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:

Փրկարարների, պարեկային ծառայության և Արագածի ՃՇ աշխատակիցների համատեղ ուժերով վերականգնվել է երթևեկությունը։

Placeholder
Ծաղկահովիտ-Լեռնապար ճանապարհին փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մոտ 135 տրանսպորտային միջոց