Կրակոցներ Աբխազիայի խորհրդարանում. մեկ զոհ և մեկ վիրավոր
Իրավունք
18:13 19/12/2024
Տարածաշրջան

Կրակոցներ Աբխազիայի խորհրդարանում. մեկ զոհ և մեկ վիրավոր

Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո խորհրդարանի շենքում կրակոցներ են հնչել: Սպանվել է դե ֆակտո պատգամավոր Վախթանգ Գոլանջիան, վիրավորվել է ընդդիմադիր Կան Կվարչիան։ Այս մասին գրում է aliq.ge-ն՝ հղում անելով  AMRA-life Telegram ալիքին։

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ խորհրդարանում այդ պահին քննարկել են  «Մայնինգի մասին օրենքի նախագիծը»:

«Հանդիպման ժամանակ Ադգուր Խարազիան և Կան Կվարչիան վիճել են, ինչի հետևանքով Ադգուրը հանել է ատրճանակը և կրակել Կվարչիայի վրա: Մահացած Վախթանգ Գոլանցիան փորձել է հանդարտեցնել նրանց»,- գրում է AMRA-life-ը:

Դեպքի վայր է ժամանել քննչական խումբը։ Նախնական տվյալներով ենթադրյալ հանցագործը փախել է դեպքի վայրից:

Placeholder