Տիկնիզյանի տեղափոխությունը «Սևիլիա» քիչ հավանական է
Աշխարհում
18:04 19/12/2024
Աշխարհ

Տիկնիզյանի տեղափոխությունը «Սևիլիա» քիչ հավանական է

Հայաստանի ազգային հավաքականի և «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը «Սևիլիայի» տրանսֆերային նպատակն է։  Միաժամանակ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ գործարքի ավարտը ներկայումս քիչ հավանական է։  euro-football.ru-ի հաղորդմամբ, «Լոկոմոտիվը» պատրաստ է 6-7 միլիոն եվրոյով վաճառել Տիկնիզյանին ու չի ցանկանում զիջել։

«Սևիլիան», իր հերթին, ֆինանսական խնդիրներ ունի. ակումբը կարող է միայն 2,5 միլիոն եվրո ներդնել կազմն ուժեղացնելու համար: Metaratings -ի հաղորդմամբ, դա պայմանավորված է Լա Լիգայի կողմից ակումբի նկատմամբ սահմանված սահմանափակումներով։

Տիկնիզյանը 25 տարեկան է. 2024/2025 մրցաշրջանում պաշտպանը 23 հանդիպում է անցկացրել՝ դառնալով երկու գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։
 

Placeholder
Տիկնիզյանի տեղափոխությունը «Սևիլիա» քիչ հավանական է