Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում 100-րդն է
Սպորտ
16:36 19/12/2024
Հայաստան

Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում 100-րդն է

Դեկտեմբերի 19-ին ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման վարկանիշային թարմացված աղյուսակը։ Հայաստանի ազգային հավաքականը նախորդ ամսվա համեմատությամբ պահպանել է իր դիրքը և շարունակում է զբաղեցնել 100-րդ հորիզոնականը։

Արգենտինան կրկին առաջինն է։ Երկրորդ տեղում Ֆրանսիան է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Իսպանիայի հավաքականը։

Տասնյակն ունի հետևյալ տեսքը.

1. Արգենտինա - 1867.25

2. Ֆրանսիա - 1859.78

3. Իսպանիա - 1853.27

4. Անգլիա - 1813.81

5. Բրազիլիա - 1775.85

6. Պորտուգալիա – 1756.12

7. Նիդերլանդներ - 1747.55

8. Բելգիա - 1740.62

9. Իտալիա - 1731.51

10. Գերմանիա - 1703.79

 

68. Վրաստան  - 1362.21

100. Հայաստան -  1219.15

Placeholder