Պատել. ԱՄՆ ներկայիս վարչակազմը կշարունակի աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի վրա մինչև վերջին օրը
Քաղաքական
16:53 20/12/2024
Աշխարհ

Պատել. ԱՄՆ ներկայիս վարչակազմը կշարունակի աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի վրա մինչև վերջին օրը

ԱՄՆ գործող վարչակազմը մինչև վերջին օրը կշարունակի աշխատել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղարի տեղակալ Վեդանտ Պատելը։

«Դուք խաղաղության ահռելի ջանքեր եք գործադրել։ Եվ այս ամբիոնից բազմիցս ասել եք, որ հայ-ադրբեջանական կարգավորման թեման պետքարտուղարի անձնական ուշադրության կենտրոնում է։ Դուք նեղվա՞ծ եք, որ ձեր ջանքերը չհաջողվեցին»,- նրան հարց ուղղեց լրագրողը։

«Մենք աշխատում ենք չկենտրոնանալ հիասթափությունների վրա և պարզապես շարունակել աշխատել։ Պետքարտուղար Բլինկենը վաղուց ասել է, որ շատ ոլորտներում շատ օրեր և քրտնաջան աշխատանք է պետք, մինչև ամեն ինչ սկսի արդյունք տալ: Ես երևի աղավաղված եմ ցիտում այս մեջբերումը, կներեք: Բայց սա մնում է կենսական ոլորտ ներկայիս վարչակազմի և պետքարտուղարի համար, և մենք կշարունակենք աշխատել դրա վրա մինչև վերջին օրը», -արձագանքեց Վեդանտ Պատելը:

 

Placeholder