Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սրտի պլանային վիրահատությունը մեր ընտանիքի համար ճակատագրական էր. Հովսեփ Աղազարյան
ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդին՝ Հովսեփ Աղազարյանը մանրամասներ է հրապարակել մոր մահվան պատճառի մասին։
«Մորս կորցրեցինք…
Սրտի պլանային վիրահատությունը մեր ընտանիքի համար ճակատագրական էր։
Հոգեհանգիստը կկայանա վաղը՝ 21. 12.2024թ.-ին, ժամը 17:00-ից, Այնթապ, Մասիսի խճուղի 2 հասցեում գործող «Alla Luce» սգո սրահում, հուղարկավորությունը՝ նույն վայրից, 22.12.2024թ.-ին, ժամը 13:00-ին»,-գրել է նա սոցցանցի իր էջում։
Ի դեպ, վերջին օրերին Աղազարյանի որդին մոր մասին իր ստեղծագործություններն է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում։ Ահա դրանցից մեկը.
Շատ կան քո պատվին տողեր հանճարեղ,
Քերթվածքնե՜ր, երկե՜ր, մտքե՜ր գունագեղ...
Մեկը՝ Սևակի «Մոր ձեռքերը» հենց,
Որ ամեն անգամ մտաբերելուց,
Ասես տիեզերքը դրանցով պքված,
Ու ատոմի չափ փոքր սեր դարձած
Գալի՜ս սուզվում է հոգուս խորքերը,
Ու դարմանում է վերքերս չանցած...
Աշխարհի հետ է Շիրազը չափել
Սիրտդ անեզերթ...
Որքա՜ն հանճարեղ, բայց և ապարդյուն։
Դա նույնն է, ասես՝ վերցնես երկինքը
Ու մի փաթիլ ձյուն՝ դնես կողք-կողքի,
Եվ ի՞նչ կստացվի,
Չես էլ հասցնի՝
Ձյունը կհալչի երկնքում կենող
Արևի ցոլքից,
Ինչպես իմ գործած մեղքերն են հալչում
Քո սրտի գութից...
Էլի կարող եմ խոսքեր մեջբերել
Մեր «մեծ կեղարից» ,
Բայց էլ չեմ փութա,
Որ աշխատանքս զուր չերկարի,
Գրագողություն այն չհիշեցնի,
Մեր ընթերցողին շատ չձանձրացնի,
Իմ ուշանալն էլ քեզ չվշտացնի։
Մա՜մ ջան, թող երբեք ժպիտդ չանցնի...