Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռի  ուղևորը հարվածել է բորդուղեկցորդուհուն. Վնուկովոյում նրան ձերբակալել են
Իրավունք
16:30 20/12/2024
Աշխարհ

Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռի ուղևորը հարվածել է բորդուղեկցորդուհուն. Վնուկովոյում նրան ձերբակալել են

Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռի ուղևորը  վիճաբանություն է սարքել օդանավում,  նա հարվածել է բորդուղեկցորդուհին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանությանը։

«Օդանավում վեճ սարքած ուղևորը տրանսպորտային ոստիկանության կողմից ձերբակալվել է մայրաքաղաքի Վնուկովո օդանավակայանում»,-նշում է աղբյուրը։

Ոստիկանությունից մանրամասնել են՝  հերթապահ մաս հաղորդում են ստացել, որ Երևանից Մոսկվա թռչող օդանավում անադեկվատ ուղևոր կա, որն իրեն ագրեսիվ է դրսևորում։  Տրանսպորտային ոստիկանության աշխատակիցները մոտեցել են թռիչքուղուն,  անձնակազմի անդամները ցույց են տվել ուղևորին, որը թռիչքի ընթացքում ձեռքերը թափահարել էր, հարվածել ուղեկցորդուհիներից մեկի գլխին և չէր արձագանքում անձնակազմի դիտողություններին։

«Անկարգ ուղևորը տեղափոխվել է ՃՈ հերթապահ մաս, նա, պարզվել է, հեռավոր երկրներից մեկի քաղաքացի է՝ ծնված 1982 թվականին»,- պարզաբանել են մամուլի ծառայությունից։

Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 213 հոդվածի 1-ին մասով (խուլիգանություն օդային տրանսպորտում՝ բռնության կիրառմամբ):
Այս հոդվածը նախատեսում է ազատազրկում մինչև հինգ տարի ժամկետով։ Տղամարդն այժմ կալանավորված է։

Placeholder
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռի ուղևորը հարվածել է բորդուղեկցորդուհուն. Վնուկովոյում նրան ձերբակալել են