Սիրիայում, ինչպես և Հայաստանում արևմուտքի՝ ԱՄՆ կամ ԵՄ ազդեցությունը, անցնում է Թուրքիայի շահերի տիրույթով. Հովհաննես Ավետիսյան
Քաղաքական
22:59 20/12/2024
Տարածաշրջան

Սիրիայում, ինչպես և Հայաստանում արևմուտքի՝ ԱՄՆ կամ ԵՄ ազդեցությունը, անցնում է Թուրքիայի շահերի տիրույթով. Հովհաննես Ավետիսյան

Հանրային կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է. «Սիրիայի նոր դե ֆակտո ղեկավարն երեկ BBC-ին տված հարցազրույցում ասում էր, որ հավանաբար ռուսական ծովային ռազմաբազան կմնա Սիրիայում, քանի որ ինքը որևէ գերտերության հետ չի ուզում գժտվել և չի կարող պատերազմել:

Նաև ասում էր, որ Իսրայելի դեմ էլ չի պատրաստվում հանդես գալ, չնայած նրան, որ Իսրայելը օրեր առաջ Սիրիայից նոր տարածքներ է գրավել:

Այն դիրքորոշումը, թե ռուսները դուրս են գալիս Սիրիայից, ինչպես երևում է, մոլորություն է: Հապա ինչ տեղի ունեցավ. Ասադի ռեժիմի անկումով Թուրքիայի ազդեցությունը Սիրիայի վրա աճեց, իսկ Ռուսաստանինը՝ նվազեց:

Սա այն նույն պատկերն է ինչին ձգտում է Նիկոլը Հայաստանում: Ու այստեղ՝ Սիրիայում, ինչպես և Հայաստանում արևմուտքի՝ ԱՄՆ կամ ԵՄ ազդեցությունը, անցնում է Թուրքիայի շահերի տիրույթով, կնշանակի առանց նրանց համաձայնության որևէ լուրջ ներգրավվածություն չի լինի»:

Placeholder