Ում հետ կցանկանար խաղալ Մբապեն
Սպորտ
09:47 20/12/2024
Աշխարհ

Ում հետ կցանկանար խաղալ Մբապեն

Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն պատասխանել է այն հարցին, թե որ խաղացողների կողքին կցանկանար խաղալ։

«Չեմ ուզում շովինիստ թվալ, բայց կասեի՝ Զինեդին Զիդան: Ես խաղացել եմ այնպիսի հզոր ֆուտբոլիստների հետ, ինչպիսիք են Մեսսին, Նեյմարը, Գրիզմանը, Պոգբան, Բենզեման... Հետաքրքիր կլիներ խաղալ Կրիշտիանու Ռոնալդուի հետ, բայց հիմա դժվար կլինի։

Բայց ես բախտ ունեցա խաղալ նրա դեմ՝ սպորտի լեգենդի դեմ»,- euro-football.ru-ի հաղորդմամբ, ասել է Մբապեն beIN Sports-ին:

Placeholder
Ում հետ կցանկանար խաղալ Մբապեն