Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների և Աշոցք-Բավրա ճանապարհներին մերկասառույց է
Օրվա թեմա
08:19 20/12/2024
Հայաստան

Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների և Աշոցք-Բավրա ճանապարհներին մերկասառույց է

Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների և Աշոցք-Բավրա ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Placeholder
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների և Աշոցք-Բավրա ճանապարհներին մերկասառույց է