Գերմանիայում աhաբեկչnւթյшն մեջ կասկածվողը սաուդցի հակաիսլամ ակտիվիստ է
Իրավունք
08:41 21/12/2024
Աշխարհ

Գերմանիայում աhաբեկչnւթյшն մեջ կասկածվողը սաուդցի հակաիսլամ ակտիվիստ է

Գերմանական Մագդեբուրգ քաղաքի Սուրբ Ծննդյան տոնավաճառում ամբոխի մեջ մխրճվելու մեջ կասկածվող տղամարդը փախստական ​​է ճանաչվել 2016 թվականին։ Ռիա նովոստիի հաղորդմամբ,  հայտնում է Süddeutsche Zeitung թերթը՝ հղում անելով իր աղբյուրին։

Պարբերականի տվյալներով, Գերմանիայում նա աշխատում է որպես հոգեբուժության և հոգեթերապիայի ոլորտում բժիշկ մասնագետ։  Bild թերթը, հղում անելով սեփական աղբյուրներին, գրել է, որ  տղամարդը Գերմանիայում է 2006 թվականից և ունի բնակության թույլտվություն։

SHOT Telegram ալիքը գրել է, որ կասկածյալը Սաուդյան Արաբիայից է, բլոգ է ունեցել X սոցիալական ցանցում։ Այնտեղ նա հակաիսլամական դիրքորոշում է հայտել՝ մեղադրելով Սաուդյան Արաբիային տարբեր հանցագործությունների մեջ։ Բացի այդ, Աբդուլմոհսենը քննադատել է Գերմանիայի կառավարությանը։ Նրա խոսքով, Բեռլինը պատասխանատու է «ԵՄ-ի իսլամացման համար»։

Դեկտեմբերի 20-ի երեկոյան Մագդեբուրգի սուրբծննդյան տոնավաճառի ժամանակ մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ։ Սաքսոնիա-Անհալթի կառավարությունը տեղի ունեցածը որակել է որպես ահաբեկչություն։

Գազետա.ռու-ի հաղորդմամբ, ավտոմեքենայի՝ ամբոխի մեջ մտնելու հետևանքով կան զոհեր, տուժածներ։ Ականատեսները պատմել են, որ մեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ։

DPA լրատվական գործակալությունը հայտնել է, որ վրաերթի ենթարկած մեքենայի վարորդը հայտնի չէ որպես իսլամիստ է։ Մագդեբուրգի ոստիկանությունը հայտնել է, որ միջադեպից հետո Սաուդյան Արաբիայից 50-ամյա տղամարդ է ձերբակալվել:

 

Placeholder