Տարբեր շրջաններում և Երևանում սպասվում է թույլ ձյուն
Հասարակություն
13:22 21/12/2024
Հայաստան

Տարբեր շրջաններում և Երևանում սպասվում է թույլ ձյուն

Հայաստանի տարածքում դեկտեմբերի 21-ի ցերեկը, 22-ի գիշերը, 23-ին, 24-ի ցերեկը, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն։ Քամին արևմտյան 3-6մ/վ։

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևանում դեկտեմբերի 21-ի ցերեկը,  22-ի գիշերը, 23-ին, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի գիշերը հնարավոր է թույլ ձյուն։

 

 

 

Placeholder
Տարբեր շրջաններում և Երևանում սպասվում է թույլ ձյուն