Բրիտանուհին ուշքի է եկել ինսուլտից հետո և սկսել խոսել իտալերեն
Աշխարհում
14:38 23/12/2024
Աշխարհ

Բրիտանուհին ուշքի է եկել ինսուլտից հետո և սկսել խոսել իտալերեն

Բրիտանուհին ինսուլտից հետո արթնացել է և խոսել իտալերեն։ Արտառոց դեպքի մասին գրում է  Mirror-ը։

Լոնդոնցի Ալթեա Բրայդենը պնդում է, որ ստացած ինսուլտը իրեն  իտալերեն խոսելու ունակություն տվել, չնայած երբեք չի եղել Իտալիայում: Բժշկական հետազոտությունների համաձայն՝ բրիտանուհու մոտ առաջացել է օտար ակցենտի համախտանիշ՝ հազվագյուտ հիվանդություն, երբ մարդու խոսքը հնչում է այնպես, ասես նա «այլ երկրից է եկել»։

«Ես ինսուլտից հետո երեք ամիս անցկացրի՝ մտածելով, որ այլևս չեմ կարողանա խոսել»,-«Գազետա ռու»-ի փոխանցմամբ, ասել է կինը:

Ժամանակի ընթացքում Ալթիան սկսեց վարժ խոսել իտալերեն, թեև երբեք չէր ուսումնասիրել այդ լեզուն։

«Ես պատկերացում չունեմ, թե ինչպես է դա տեղի ունենում, իմ ուղեղը պարզապես անգլերեն բառը վերածում է իտալերենի»,-բացատրել է նա:

Բրայդենը հավելել է, որ բժիշկները նրա դեպքը համարում են բժշկական հրաշք, քանի որ նրանցից ոչ ոք նման դեպքի չի հանդիպել։

«Փորձում եմ լինել պոզիտիվ և լավատես, բայց երբեմն ինձ որպես կրկեսի արտիստ եմ զգում»,- խոստովանում է կինը։

Ալթիան այժմ վերականգնողական փուլ է անցնում և խոստովանում է, որ իրեն անհարմար է զգում:

«Ես դեռ չեմ հանդիպել օտար առոգանության համախտանիշ ունեցող որևէ մեկին. Առանց աջակցության դժվար է»,-դժգոհել է բրիտանուհին։

Placeholder