Իրանի խորհրդարանը վավերացրել է Իրանի և ԵԱՏՄ-ի միջև Ազատ առևտրի գոտու համաձայնագիրը
Քաղաքական
21:12 23/12/2024
Տարածաշրջան

Իրանի խորհրդարանը վավերացրել է Իրանի և ԵԱՏՄ-ի միջև Ազատ առևտրի գոտու համաձայնագիրը

Իրանի խորհրդարանի պատգամավորները լիագումար նիստում քննարկել են տնտեսական հանձնաժողովի զեկույցը՝ Իրանի Իսլամական Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագրի մասին օրինագծի վերաբերյալ և վավերացրել փաստաթուղթը։ Խորհրդարանի որոշման մասին հայտնել է Irna լրատվական գործակալությունը։

Մի կողմից Իրանի Իսլամական Հանրապետության և մյուս կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների միջև ազատ առևտրի համաձայնագիրը ներառում է ներածություն, 147 հոդված և 6 հավելված։
 

Placeholder